Վերջին 12 ամիսների ընթացքում Գերմանիայում ապաստան է խնդրել ավելի քան Թուրքիայի 6700 քաղաքացի: Այս մասին գրում է Die Welt-ը՝ վկայակոչելով Գերմանիայի ՆԳՆ-ի հաղորդագրությունը:
Գերատեսչության տվյալներով՝ նրանց թվում են 500 զինծառայողներ եւ դիվանագիտական անձինք ու նրանց ընտանիքները, ինչպես նաեւ ոստիկանության, հատուկ ծառայությունների, MIT գաղտնի ծառայության աշխատակիցներ:
Պարբերականը ենթադրում է, որ պետական պաշտոնյաները Թուրքիայում հետագա բռնաճնշումների մտավախություն ունեն: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ գերմանական կողմն անուններ չի հրապարակում:




























