Դաշնային անվտանգության ուժերը Մոսկվայի շրջանում ձերբակալել են ծագումով Կենտրոնական Ասիայից երկու անձի, որոնք սեպտեմբերի 1-ին մարդկանց զանգվածային կուտակման վայրերում ահաբեկչություններ էին նախապատրաստում։ Մեկը ծրագրում էր հարձակվել սառը զենքով, երկրորդը ցանկանում էր ինքն իրեն պայթեցնել։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով դաշնային անվտանգության ուժերի հանրության հետ կապերի կենտրոնը։
Նշվում է որ Գիտելիքների օրվա նախօրեին ձերբակալվածներից մեկը համացանցում ուղերձ է հրապարակել «Իսլամական պետության» ահաբեկիչներին։ Ի դեպ, այս տարի Գիտելիքների օրը համընկնում է իսլամական տոներից Ղուրբան բայրամի հետ։ Ուղերձում նա ահաբեկիչներին հավատարմության երդում է տվել։ Դրանից հետո ԻՊ-ի նորաթուխ անդամը ծրագրում էր սառը զենքով հարձակվել քաղաքացիական անձանց վրա։
Գերատեսչությունում ընդգծել են, որ երկրորդ կասկածյալի բնակության վայրում, որը եւս ԻՊ-ի անդամ է, ինքնաշեն պայթուցիկ նյութ է հայտնաբերվել ու առգրավվել։
Քննիչները քննարկում են «Ահաբեկչական ակտին նախապատրաստություն», «Մասնակցություն ահաբեկչական կազմակերպության գործունեությանը», «Զենքի, պայթուցիկ նյութերի ու պայթուցիկ սարքերի ապօրինի շրջանառություն» հոդվածներով գործ հարուցելու հարցը։


























