«Շաբաբ աս-Սուննա» զինված խմբավորման ձեռքում Սիրիայում քիմիական զենք է հայտնվել, եւ խմբավորումը պատրաստվում է կիրառել այն: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Տագնապալի տեղեկություններ են ստացվում: Ռուսական կողմի ունեցած տվյալներով՝ «Շաբաբ աս-Սուննա» զինված խմբավորման ձեռքու քիմիական զենք կա»,- ասել է նա:

Զախարովան նշել է, որ Դերաա նահանգում խմբավորման զենքի պահեստում թունավոր նյութերով լիցքավորված մի քանի հրթիռ կա, որոնք ահաբեկիչները ծրագրում են գործարկել բնակավայրերից մեկում: