Օգոստոսի 30-ին, ժամը 12.50-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 270/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 52-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 30-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում վրաերթի է ենթարկել 80-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: