Պակիստանի դատարանը 2 նախկին ոստիկանների 17 տարվա ազատազրկման է դատապարտել այն պատճառով, որ նրանք չեն կարողացել պաշտպանել նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյին: AP-ն հայտնում է, որ դատարանն արդարացրել է 5 գրոհայիններին, որոնք խոստովանել են, որ 2007 թականին մասնակցել են նրա սպանությանը:

Պակիստանի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Ֆարհաթուլլահ Բաբարը նշել է, որ դատարանի որոշմամբ ցնցված է ու հիասթափված: Նա հայտարարել է, որ արդարադատություն չի գրանցվել:

Բենազիր Բհուտոն սպանվել է մահապարտ ահաբեկչի կողմից, որը նախընտրական արշավի ժամանակ մխրճվել է նրա ավտոշարասյան մեջ: Այդ ժամանակ նախագահ Փերվեզ Մուշարաֆին նույնպես մեղադրել են սպանությանը մասնակցելու մեջ: 2013 թվականի դատավարության ժամանակ Մուշարաֆն իրեն մեղավոր չի ճանաչել: Ներկայումս նա ապրում է կամավոր արտաքսման մեջ: