Քուվեյթի էմիր՝ շեյխ Սաբահ ալ Ջաբեր ալ Սաբահը Վաշինգտոն կայցելի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններ վարելու, փոխանցում է KUNA-ն: Գործակալության տեղեկություններով՝ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին:
Ավելի վաղ Թրամփի եւ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի հետ զրույցի ընթացքում ԱՄՆ նախագահը կոչ է արել Կատարի հետ տարաձայնությունները դադարեցնել:
Քուվեյթի էմիրը հանդես էր գալիս որպես միջնորդ Կատարի եւ Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի, ԱՄԷ-ի ու Եգիպտոսի միջեւ հակամարտության մեջ, որոնք Դոհայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել էին՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու մեջ: Կատարը բոլոր մեղադրանքները ժխտում է:




























