Մումբայում փլուզվել է 117-ամյա շենքը, որի հետեւանքով զոհվել է առնվազն 21 մարդ, փոխանցում է Reuters-ը: Իշխանությունները վախենում են, որ շատերը փլվածքների տակ ծուղակում են հայտնվել: Վերջին տեղեկություններով՝ 13 մարդու հաջողվել է  փրկել:

Ականատեսների խոսքով՝ ուժգին պայթյուն է լսվել, փոշու  եւ ծխի սյան պատճառով ոչ մի բան չի երեւացել: Միայն երբ փոշին նստել է, պարզվել է, որ շենքը փլուզվել է: