Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կանչել է Հյուսիսային Կորեայի դեսպանին՝ հայտնելու Ճապոնիայի Հոկայդու կղզու երկնքում բալիստիկ հրթիռի արձակման հետ կապված իր բողոքը, փոխանցում է Reuters-ը:

«Ես Հյուսիսային Կորեայի դեսպանին կանչել եմ (ԱԳ նախարարություն) եւ հասկացրել, թե Մեծ Բրիտանիան որքան խիստ է դատապարտում Ճապոնիայի երկնքում բալիստիկ հրթիռի արձակումը»,- նշված է Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով նախարար Մարկ Ֆիլդի հայտարարության մեջ:

«Հյուսիսային Կորեայի չկշռադատված գործողությունները խախտում են ՄԱԿ Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձեւերը եւ սպառնում միջազգային անվտանգությանը: Ես ռեժիմին համառորեն կոչ եմ անում դադարեցնել միջուկային եւ բալիստիկ հրթիռների ապօրինի փորձարկումները եւ վերադառնալ միջազգային հանրության հետ երկխոսությանը», նշված է հայտարարության մեջ: