Սոցիալական ցանցերում ՊՆ նոր առաջարկի վերաբերյալ որոշ արձագանքները զարմացրել են պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին։ Նա այդ մասին գրել է Facebook-ի իր էջում։
«Զարմանքով ընթերցեցի սոցիալական ցանցերում մի շարք օգտատերերի /շատերը շատ տարօրինակ օնլայն կենսագրությամբ, ըստ երեւույթի` կեղծ/ բուռն արձագանքն այսօրվա ներկայացրածս օրենսդրական նախաձեռնությանը` տարկետումների ձեւական բնույթը իրականով փոխարինելու տեսակետից:
Փոփոխության իմաստն է` փոխանակ արտոնություն ունեցողը նախանշվի 150 կմ շառավղով որեւէ զորամաս, այդ թվում` առաջնագիծ, նախանշում ենք ոչ-մարտական հաստիքի, որ անմիջական վտանգից զերծ պահենք: Տան հետ շփումն էլ հեշտացնելու համար մեկ արձակուրդի փոխարեն երենքն ենք առաջարկում: Առաջարկում ենք նաեւ, որ մնացածի համար անպայման տնից 150 կմ. հեռավորության վրա ծառայելու քաղքաաքականության փոխարեն վիճակահանության հավասար հնարավորություններով` ով որտեղ քաշի:
Նաեւ առաջարկել եմ, այս երկու իմ կողմից ղեկավարած զորակոչի փորձիցս ելնելով, որ եղբայրները, այդ թվում տարբեր զորակոչերի ընթացքում զորակոչվող, կարողանան իրենց ցանկությամբ նույն զորամասում ծառայել: Արդյոք սրանք այդքան վա՞տ առաջարկներ են»,- գրել է նա:




























