Մոսկվայում ուշադիր կուսումնասիրեն ամերիկացիների հայտարարած նոր միջոցները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հեռախոսազրույցում:

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ պետքարտուղարը հատուկ զանգահարել է տեղեկացնելու, որ առաջիկայում կհայտարարվի  ԱՄՆ տարածքում ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության լրացուցիչ սահմանափակումների մասին եւ ներկայացրել է դրանց հիմնական բովանդակությունը:

Ի պատասխան Լավրովն ափսոսանք է հայտնել երկկողմանի հարաբերությունների լարվածության թեժացման համար, որը «Ռուսաստանը չի սկսել», եւ նշել, որ Մոսկվայում ուշադիր կուսումնասիրեն ամերիկացիների հայտարարած նոր միջոցները, որից հետո արձագանքի մասին կհաղորդվի:

Ինչպես ավելի վաղ է հաղորդվել, ԱՄՆ-ն պահանջել է սեպտեմբերի 2-ին փակել Սան Ֆրանցիսկոյում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը, ինչպես նաեւ Վաշինգտոնում եւ Նյու Յորքում հյուպատոսական օբյեկտները: