Իսպանիան Փհենյանից պահանջել է կրճատել Մադրիդում դիվանագետների թիվը: Reuters-ը հայտնում է, որ Հյուսիսային Կորեայի դեսպանը կանչվել է Իսպանիայի ԱԳՆ՝ բողոք հայտնելու Հյուսիսային Կորեայի վերջին հրթիռային փորձակման հետ կապված:

Մադրիդը նաեւ պահանջել է կրճատել հյուսիսկորեացի դիվանագետների թիվը: Իսպանիայի ԱԳՆ-ից չեն հստակեցրել դիվանագետների կրճատման ճշգրիտ թիվը: