Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթիսը հրաման է ստորագրել Աֆղանստան լրացուցիչ զորքեր ուղարկելու մասին՝ ըստ Հարավային Ասիայի վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմավարության, փոխանցում է Reuters-ը:
«Այո՛, ես հրամաններ եմ ստորագրել, սակայն գործընթացը չի ավարտվել: Այսինքն՝ ես ստորագրել եմ զորքեր ուղարկելու մասին, եւ մենք մտադիր ենք որոշել, թե հատկապես ինչպիսի: Ընդհանուր առմամբ, սա Աֆղանստանի ԶՈւ-ին կօգնի ավելի արդյունավետորեն պայքարել: Կուղարկվեն նաեւ խորհրդատուներ»,- հայտարարել է նա:



























