Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին «Ֆեյսբուքի» իր էջում նշել է, որ Ուկրաինայից իր արտաքսումը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի անձնական նախաձեռնությունն է:

«Պորոշենկոն ակներեւաբար չի ցանկանում պատասխանել ինձ քաղաքացիությունից զրկելու հարցերին: Բայց ստիպված կլինի: 37 օր հետո մենք, այնուամենայնիվ, պատասխանը լսեցինք: Այս պատասխանով նա իրեն վախկոտի նման է պահում, նա թաքնվում է ընթացակարգի ետեւում: Դա, իբր, ես չեմ որոշել: Դա օրենքով է սահմանված: Նախագահը ստում է: Սա օրենքով չէ, սա նրա խախտումն է, եւ դա դատարանում կապացուցվի»,- նշել է նա:

Սահակաշվիլին ցուցադրական է համարել, որ Պորոշենկոն հայտարարությունը կատարել է Խարկովում վարչական ծառայությունների կենտրոնի բացման ժամանակ, որը ստեղծել է իր թիմը: