«Սիրիայի դեմոկրատական ուժեր» զինված կոալիցիան, որին աջակցում է ԱՄՆ-ն, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ազատագրել է Ռաքայի պատմական կենտրոնը: Այս մասին հայտնում է France-Presse-ը՝ վկայակոչելով ՍԴՈւ-ի պաշտոնական ներկայացուցչին:
«Մենք այժմ մեր վերահսկողության ներքո ենք վերցրել ամբողջ հին քաղաքը»,- ասել է նա՝ հավելելով, որ այժմ ՍԴՈւ-ն մոտ է գտնվում ծայրահեղական կազմակերպության «հրամանատարական կետին»:




























