Հայկական կրթական համակարգի անբավարար վիճակի վրա ոմանք բիզնես են անում: Սեպտեմբերի 1-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ այս մարդկանց ձեռնտու չէ, որ կրթության ոլորտի վիճակը բարելավվի:

«Կրթության ոլորտում իրավիճակի կայունացման պատճառով կարող է տուժել հենց այս բիզնեսների մեծ մասը»,- պարզաբանեց փորձագետը:

Միեւնույն ժամանակ, ինչպես նշեց Խաչատրյանը, այս հանգամանքը չափազանց բացասաբար է ազդում երկրի կրթության ոլորտի ընդհանուր վիճակի վրա: