ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարողացել այծի կաթ համտեսել Յարոսլավլ այցի ընթացքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նախագահի հետ հանդիպման ժամանակ գյուղացիաֆերմերական տնտեսության ղեկավար Աննա Կոզլովան ասել է, որ հանդսիպման կազմակերպիչները թույլ չեն տվել հետը իր արտադրանքի նմուշներ բերել:

«Բերեիք, գոնե կաթ կհյուրասիրեիք»,- ասել է Պուտինը:

Կոզլովան ասել է, որ ցանկացել է, բայց արգելել են: Պուտինն ափսոսանք է հայտնել եւ նահանգապետ Դմիտրի Միրոնովին խոստացել է «սա նկատի ունենալ»: Նա նաեւ ֆերմերուհուց հետաքրքրվել է՝ այծի պանիր արտադրում է, թե ոչ:

«Պանիր պատրաստում ենք, եթե որեւէ մեկը խնդրում է»,- պատասխանել է նա: «Դե, ահա, ես խնդրում եմ,- բացականչել է նախագահը: - Այծի պանիրն, ի դեպ, շատ համեղ է եւ օգտակար»:

Դմիտրի Միրոնովն, իր հերթին, խոստացել է, որ կաթ բերելը կկազմակերպի:

Ավարտին Պուտինն «ամենայն բարիք է մաղթել այծերին»: