Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ Ժամը 20:30-ի սահմաններում ВАЗ 2107 մակնիշի 71 ND 771 համարանիշի ավտոմեքենան Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 23-րդ կիլոմետրում վրաերթի է ենթարկել 81-ամյա Ն. Դիլբարյանին:
Դեպքի վայրում աշխատել են Լոռու ճանապարհային ոստիկանները՝ հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Գուգարքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:



























