Պեկինը Տոկիոյին խորհուրդ է տվել Փհենյանի դեմ միակողմանի պատժամիջոցներ չսահմանել՝ Հյուսիսային Կորեայի վերջին հրթիռային փորձարկումից հետո։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ՉԺՀ-ի ԱԳՆ-ի հայտարարությունը։
Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին ճապոնացի գործընկերոջ հետ զրույցի ընթացքում կոչ է արել որպես պատասխան չքննարկել միակողմանի պատժամիջոցների սահմանումը։ Նրա խոսքով՝ միակողմանի պատժամիջոցները չեն համապատասխանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի ոգուն. Ճապոնիան չպետք է սխալներ թույլ տա։ Վան Ին նշել է, որ Չինաստանը կաշխատի երկկողմանի հարաբերությունների կատարելագործման համար՝ վստահություն եւ բարեկամություն վերականգնելու միջոցով՝ «անօգուտ գործերի մասին» մտածեու փոխարեն»։




























