«Ռումբերով ջիհադականների» վերաբերյալ անհաջող կատակները դարձել են Բրյուսել-Մադրիդ չվերթի հետաձգման պատճառը: Ryanair ավիաընկերության օդանավը ուշացել է ավելի քան 2 ժամ, մինչ ոստիկաններն օդանավը խուզարկում էին՝ պայթուցիկ գտնելու համար, փոխանցում է BBC-ն:
Սրա պատճառը 9 ուղեւորների կատակներն էին, որոնք կատակով ասել են, թե իրենք «իսլամիստ են եւ ռումբեր ունեն»: Ոստիկանությունից հայտնել են, որ տղամարդիկ հարբած էին: Կատակասերներից մեկին ձերբակալել են: 50-ամյա բելգիացին բղավում էր «Ալլահ աքբար»:
Օդանավի հրամանատարը հրաժարվել է «զվարճասերներին» օդանավ թողնել:


























