Սիրիայի կառավարական զորքերը՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի աջակցությամբ Սիրիայի կենտրոնական հատվածում գրավել են ռազմավարական կարեւորության Աքերբաթ քաղաքը, որտեղ գտնվում էր Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» կազմակերպության ահաբեկիչների «դիմադրության վերջին խոշոր օջախը», փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ Պաշտպանության նախարարության հայտարարությունը:
«Սիրիայի կառավարական զորքերի 4-րդ տանկային դիվիզիայի ստորաբաժանումները՝ 5-րդ կամավորական գրոհային կորպուսի զորամասերի եւ ռազմական Մուհաբարաթի ջոկատների փոխգործակցությամբ ազատագրել են Աքերբաթ քաղաքը»,- նշված է հայտարարության մեջ: Համա նահանգում ԻՊ-ի խոշորագույն խմբավորման ոչնչացման գործողությունն «անցկացվել է Ռուսաստանի ՕՏՈւ-ի ակտիվ աջակցությամբ»:
ՊՆ-ի տեղեկացմամբ՝ ռուսական ավիացիան մասնակցել է գրոհայինների հենակետերի եւ նրանց զրահատեխնիկայի ոչնչացմանը: Դրանից բացի, ռուսական ՕՏՈւ-ի օգնությամբ ոչնչացվել են ԻՊ-ի գրոհայինների հրետանու կրակային դիրքերը, կառավարման կետերը եւ կապի հանգույցները:


























