Հարավային Կորեայում կինը կտրել է ամուսնու առնանդամը, քանի որ նա շատ էր գոլֆ խաղում։ Daily Mail-ի փոխանցմամբ՝ 50-ամյա կինը հայտնել է, որ ամուսինը բռնություն է կիրառել իր նկատմամբ, չափից շատ է գոլֆ խաղացել ու փող չի տվել իրեն։
Այդ ամենի պատճառով կինը կտրել է նրա առնանդամը ու այն գցել զուգարանի մեջ։ Արյունահոսող 54-ամյա տղամարդուն հայտնաբերել է նրա հարեւանուհին։




























