Վաշինգտոնում Ռուսաստանի առեւտրի ներկայացուցչությունում խուզարկություններ են սկսվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Դեսպանատան աշխատակիցներին թույլ են տվել խուզարկություններին ներկա լինել:
Առեւտրի ներկայացուցիչը հայտարարել է, որ այս գործողությունները դիտարկում է որպես ասպատակություն եւ միջազգային կոնվենցիաների խախտում:
Նրա խոսքով՝ ներկայացուցչության աշխատակիցները հնարավոր ամեն ինչ արել են, դուրս են բերել իրերը Ռուսաստանի դեսպանատանն իրենց գործունեությունն իրականացնելու համար:




























