Սեպտեմբերի 3-ին, ժամը 15:26-ին ահազանգ է ստացվել, որ  Արագածոտնի մարզի Բյուրական գյուղին հարակից սարին՝ անտառում, հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 36 հրշեջ-փրկարար, անտառտնտեսության աշխատակիցներ եւ հարակից գյուղերից բնակիչներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: