Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը փոխանակել են նվերներ, շրջելով չինական ժողովրդական արհեստագործության ցուցահանդեսում, հայտնում է «Վեստի․ ռուն»։

Պուտինը չինացի գործընկերոջը նվիրել է սաթից նկար ու նեֆրիտից պատրաստված լուսամփոփ։

Սի Ցզինպինն էլ գրասեղան է նվիրել Պուտինին՝ բարգավաճման մաղթանք գրություններով ու չինացի զինվորի քանդակ։

Շրջելով ցուցահանդեսում՝ Սի Ցզինպինը ռուս գործընկերոջը պատմել է Չինաստանի տարբեր նահանգների ցուցանմուշների յուրահատկությունների մասին։

Առաջնորդները զրույցը շարունակել են աշխատանքային ճաշկերույթի շուրջ։

Հիշեցնենք, որ Պուտինը Չինաստան է ժամանել ԲՐԻԿՍ գագաթնաժողովին մասնակցելու համար։