ԱՄՆ Ֆիննախը կկազմի Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների նոր նախագիծ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, փոխանցում է Fox News-ը։
ԱՄՆ-ն կարող է ամբողջովին դադարեցնել Հյուսիսային Կորեայի հետ առեւտուրը։ Մնուչինի խոսքով՝ ինքը այդ մասին խնդրելու է Դոնալդ Թրամփին։
«Եթե երկրներն ուզում են բիզնես ունենալ ԱՄՆ-ի հետ, ուրեմն պետք է աշխատեն մեր դաշնակիցների ու այլ երկրների հետ՝ Հյուսիսային Կորեան մեկուսացնելու ուղղությամբ»,- հայտնել է նա։




























