ԱՄՆ-ն մտադիր է ՄԱԿ-ին ներկայացնել Հյուսիսային Կորեայի մասին նոր բանաձեւ ու հաջորդ շաբաթ ուզում է քվեարկություն անցկացնել դրա շուրջ։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլի, փոխանցում է Reuters-ը։
Նա ՄԱԿ-ին կոչ է արել ձեռնարկել ամենավճռական քայլերը Հյուսիսային Կորեային հետագա քայլերից հետ պահելու համար։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն այս շաբաթ բանակցություններ կվարի նոր բանաձեւի շուրջ։ Նա նշել է, որ Հյուսիսային Կորեան «բոլորի դեմքին հարվածել է» իր վերջին միջուկային փորձարկմամբ։




























