Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրենց հեռախոսազրույցի ընթացքում դատապարտել են Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումն ու ՄԱԿ-ին կոչ են արել հնարավորինս շուտ կոշտ պատժամիջոցներ  ձեռնարկել Փհենյանի դեմ։

Կողմերը համաձայնել են, որ ջրածնային ռումբի փորձարկումը նշանակում է նոր, անընդունելի էսկալացիա։ Մերկելն ու Թրամփը նշել են, որ միջազգային համայնքը պետք է շարունակի ավելացնել ճնշումը Հյուսիսային Կորեայի ու ՄԱԿ ԱԽ-ի վրա ու հնարավորինս շուտ ձեռնարկի կոշտ պատժամիջոցներ։

Մերկելը հայտնել է Թրամփին, որ Գերմանիան պնդելու է, որ ԵՄ-ն ավելի կոշտ պատժամիջոցներ սկսի Հյուսիսային Կորեայի դեմ։