Սիրիայում ԻՊ ահաբեկիչների գնդակոծության հետեւանքով զոհվել են երկու ռուսաստանցի պայմանագրային զինծառայողներ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Պայմանագրային զինծառայողներն ուղեկցում էին թշնամական կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ավտոշարասյունը։ Դեյր-էլ-Զոր նահանգում շարասյունն ականակոծվել է ԻՊ-ի կողմից, ինչի հետեւանքով ռուս զինծառայողներից մեկը զոհվել է տեղում, իսկ մյուսը՝ ավելի ուշ, հիվանդանոցում»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։