Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի կինը՝ Մակա Չիչուան, երեխայի է սպասում։ Այս նորությունը Imedi հեռուստաալիքի հետ զրույցում հաստատել են նախագահի աշխատակազմից։
Նախագահն ու նրա կինը՝ նկարչուհի, դիմահարդար եւ դերասանուհի Մակա Չիչուան, իրենց հարաբերություններն օրինականացրել էին 2014-ի սեպտեմբերին, իսկ 2015–ի փետրվարին լույս աշխարհ էր եկել նրանց առաջնեկ Թեմոն։
Մարգվելաշվիլին եւ նրա կինն ունեն նաեւ նախորդ ամուսնություններից չափահաս երեխաներ՝ Աննան եւ Մաշոն։



























