Գերմանիայի ԱԳՆ-ն խստացրել է անվտանգության ռեկոմենդացիաները Թուրքիա այցելելու ցանկություն ունեցող քաղաքացիների համար։ Այս մասին հայտնել է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը Բեռլինում բունդեսթագի նիստից հետո, փոխանցում է DW-ը։

Հիմա խորհուրդները վերաբերում են այդ թվում կուրորտային քաղաքներին։ Նոր ռեկոմենդացիաները կապակցված են Թուրքիայում Գերմանիայի քաղաքացիների ձերբակալությունների հետ, պարզաբանել է Գաբրիելը։ «Կալանավորումների թե հիմնավորումները, թե տեւողությունը անբացատրելի են մնում։ Նման ձերբակալություններ կարելի է ակնկալել Թուրքիայի բոլոր շրջաններում, այդ թվում զբոսաշրջային վայրերում»,- ասվում է փաստաթղթում։

Միաժամանակ նախարարը շեշտել է, որ Թուրքիա այցելություններից առհասարակ զերծ մնալու ցուցումներ հիմա էլ չկան։