Քիչ հավանական է, որ Փհենյանի դեմ նոր պատժամիջոցները կփոխեն նրա վարքագիծը, սակայն կօգնեն կրճատել նրա միջուկային ու հրթիռային ծրագրի ֆինանսավորումը։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին, փոխանցում է Reuters-ը։

Ավելի վաղ Հեյլին ՄԱԿ-ի ԱԽ-ին կոչ էր արել սեպտեմբերի 11-ի նիստի ժամանակ կողմ քվեարկել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները խստացնելուն՝ այդ երկրի հերթական միջուկային փորձարկման համատեքստում։