2009-ից հետո առաջին անգամ սեպտեմբերին անցկացվելու են ԱՄՆ-ի ու Եգիպտոսի համատեղ զորավարժությունները, հայտնում է Reuters-ը։

2013-ին ԱՄՆ-ն չեղարկել էր Եգիպտոսի հետ զորավարժությունները այն բանից հետո, երբ եգիպտական բանակը ճնշել է բողոքները։ Համատեղ զորավարժությունները անցկացվում էին յուրաքանչյուր երկու տարին մեկ, բայց դադարեցվել էին 2011-ին՝ արաբական գարնան կապակցությամբ։

«Պայծառ աստղ» զորավարժությունների անցկացման մասին հայտարարությունից մի քանի շաբաթ առաջ Դոնալդ Թրամփը հրաժարվել էր Եգիպտոսին տրամադրել 95․7 մլն դոլարի չափով օգնություն ու հետաձգել էր 195 մլն դոլարի տրամադրումը՝ մարդու իրավունքների ու ժողովրդավարական սկզբունքների պաշտպանության ոլորտում առաջընթացի բացակայության կապակցությամբ։

«Պայծառ աստղ» զորավարժությունները համարվում են եգիպտական- ամերիկյան զինված ուժերի ամենակարեւոր համատեղ զորավարժություններից մեկը, որը արտացոլում է երկու երկրների ԶՈՒ համագործակցության ու հարաբերությունների խորությունը, ասվում է Եգիպտոսի բանակի հայտարարության մեջ։