Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ Սաուդյան Արաբիայում իր նախկին դեսպանին նշանակել է հատուկ դեսպան՝ Կատարի ու նրա արաբական հարեւանների միջեւ հակամարտությունում միջնորդական ջանքերն աջակցելու համար։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Ագնես Ռոմատե Էսպանը։

«Ես հաստատում եմ, որ շուտով Ֆրանսիայի կառավարության դիվանագիտական խորհրդականը կմեկնի տարածաշրջան, որպեսզի գնահատի իրավիճակն ու որոշի միջնորդությանն աջակցելու լավագույն միջոցները, նաեւ փորձի նվազեցնել Կատարի ու նրա հարեւանների միջեւ լարվածությունը»,- ասել է նա։

Ֆրանսիան, որը սերտ կապեր ունի Եգիպտոսի ու ՄԱԷ-ի հետ եւ միաժամանակ Կատարի  ու Սաուդյան Արաբիայի համար զենքի խոշոր մատակարար է, շատ զգուշավոր է գործում ճգնաժամի պայմաններում՝ հիմնականում սահմանափակվելով կողմերին հանգստության կոչեր անելով։