ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել Մյանմարում ավտանգության ուժերի կողմից ռոհինջա ազգության իրավունքների կոպտագույն ոտնահարումների մասին հաղորդագրությունների կապակցությամբ։

Նա հայտնել է, որ նամակ է ուղարկել ԱԽ նախագահին՝ խնդրելով դադարեցնել Մյանմարում բռնությունները։ Գուտերեշը շեշտել է, որ ներկա իրավիճակում շատ կարեւոր է ռոհինջա ազգության բոլոր մուսուլմաններին քաղաքացիություն տրամադրել կամ առնվազն որոշել նրանց իրավական կարգավիճակը, որը թույլ կտա նրանց օգտվել իրենց բոլոր իրավունքներից։

 Գուտերեշը Մյանմարի թե քաղաքացիական, թե ռազմական իշխանություններին կոչ է արել դադարեցնել բռնությունը, որը կարող է հանգեցնել ապակայունացման։