Ռուսաստանի քննչական հանձնաժողովը «իվանտեեւյան հրաձիգի» գործողությունները լրացուցիչ որակավորել է որպես մահափորձ։ Այս մասին հայտնել է ՔՀ ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն, փոխանցում է Gazeta.-ն։
Նշում են, որ նման որոշում է ընդունվել «տեղի ունեցածի մասին այս պահին պարզված օբյեկտիվ պատկերի հիման վրա»։
Կասկածյալի գործողությունները որակվել են նաեւ որպես մահափորձ։
Պետրենկոյի խոսքով՝ քննությունը ծրագրում է միջնորդել կասկածյալին կալանավորելու մասին։
Հետաքննության շրջանակում առգրավվել են նյութական ապացույցներ, այդ թվում հանցագործության զենքը։
Ավելի վաղ հայտնել էին, որ 9-րդ դասարանի աշակերտը, ով մերձմոսկովյան դպրոցում հրաձգություն էր սկսել, անցել է հոգեբուժական փորձաքննություն։
Նախնական տվյալներով՝ սեպտեմբերի 5-ին 9-րդ դասարանի աշակերտը եկել էր դպրոց պնեւմատիկ զենքով ու կացինով։ Նա կրակել էր ուսուցչուհու վրա, իսկ հետո հարվածել նրան կացինով, գլխին պատճառելով կտրված վերք։ Հիմա նա ձերբակալված է։

























