Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը այսօրվա դրությամբ չունի հանձնարարություններ՝ Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի մուտքը երկիր արգելելու մասին, հայտնել է գերատեսչության ղեկավարի տեղակալ Վասիլի Սերբատյուկը։

«Այսօրվա դրությամբ իրավապահ մարմիններից ոչ մեկից չկա որեւէ հանձնարարություն Միխայիլ Սահակաշվիլիի մուտքը երկիր արգելելու մասին, ես կարծում են նման արգելք չի էլ լինի, դրանք առասպելներ ու ենթադրություններ են»,- ասել է նա;

Ավելի վաղ ուկրաինական քաղաքացիությունից զրկված Սահակաշվիլին հայտնել էր սեպտեմբերի 10-ին Լեհաստանից Ուկրաինա վերադառնալու մտադրության մասին։