Երեւանի էրեբունի համայնքում գտնվող Վարդավառի այգում այսօր՝ սեպտեմբերի 6-ին, երիտասարդ աղջկա դի է հայտնաբերվել։ Քննչական կոմիտեից NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են, որ աղջկա ինքնությունը եւ մահվան պատճառները պարզվում են։
Նախնական տեղեկություններով՝ նա 20-22 տարեկան է։ Վստահեցրել են, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Նշված դեպքով քննություն է կատարվում։


























