Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում տեսակետներ են փոխանակել Կորեական թերակղզում իրավիճակի մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։

«Չինական կողմն առաջվա պես բոլոր ուժերով աջակցում է Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը ու չտարածման միազգային ռեժիմի պահպանմանը։ Միաժամանակ մենք միշտ կողմ ենք եղել Կորեական թերակղզում խաղաղության ու կայունության պաշտպանությանն ու խնդիրը երկխոսության ու խորհրդատվությունների միջոցով լուծելուն»,- հայտնել է Սի Ցզինպինը։

Չինաստանի առաջնորդը նաեւ շեշտել է, որ վերջին հաշվով անհրաժեշտ է, հիմնվելով երկխոսության, բանակցությունների ու համալիր մոտեցման վրա, գտնել խնդրի երկարաժամկետ լուծում։

Չինական հեռուստատեսությունը հայտնում է, որ Թրամփն իր հերթին հայտնել է, որ ամերիկյան կողմը խորը մտահոգություն ունի Կորեական թերակղզում իրադարձությունների վերջին զարգացման կապակցությամբ ու կարեւոր նշանակություն է հաղորդում Չինաստանի դերակատարմանը՝ խնդրի լուծման հարցում, նաեւ պատրաստ է չինական կողմի հետ ավելացնել շփումները այս հարցի շուտափույթ լուծման համար։

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։