ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԿԺԴՀ-ի դեմ ռազմական միջոցառումները ԱՄՆ-ի առաջնահերթ ընտրությունը չեն, բայց չի բացառել դրանք, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Տեսնենք, թե ինչ տեղի կունենա»,- ասել է Թրամփը լրագրողներին՝ մեկնելով Վաշինգթոնից Հյուսիսային Դակոտա։

Թրամփը նաեւ տեղեկացրել է ,որ հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ, որն անցել է «բարեկամական» ու «ուժեղ» ձայներանգով։ Ենթադրվում է, որ հեռախոսազրույցի թեմաներից մեկն էլ ԿԺԴՀ-ն է եղել։

ԿԺԴՀ-ի շուրջ իրավիճակը համաշխարհային համայնքի ուշադրության կենտրոնում է գտնվում ՝ այդ երկրում շարունակվող միջուկային փորձարկումների կապակցությամբ։

ՄԱԿ ԱԽ-ն հիմա քննարկում է ԱՄՆ-ի առաջարկած նոր բանաձեւի նախագիծը, որը նախատեսում է Փհենյանի դեմ պատժամիջոցների խստացում։