ԱՄՆ-ում ռուսական դիվանագիտական սեփականության օբյեկտների զավթմանն ուղղված ակցիաները արդարացում չունեն ու չեն կարող ունենալ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«ԱՄՆ ներկայացուցիչները անտեղի փորձում էին արդարացնել սեպտեմբերի 2-ին ռուսական դիվանագիտական սեփականության օբյեկտների զավթմանն ուղղված անհարգալից գործողությունները՝ ձգտելով դրանց հաղորդել «իրավաչափության» տեսանելիություն։ Սակայն այդ վրդովեցուցիչ ակցիաները չունեն ու չեն կարող ունենալ արդարացում»,- ասվում է Զախարովայի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԱԳՆ կայքում։
Նրա խոսքով՝ «այն, ինչ ԱՄՆ պետդեպարտամենտն անվանում է «զննում» կամ «տեսչություն», իրականում ապօրինի ներխուժում է դիվանագիտական շենքեր, որն ուղեկցվում էր դրանց փաստացի խուզարկությունով՝ նկուղներից սկսած մինչեւ ձեղնահարկ»։
«ՀԴԲ գործակալները զննում էին բոլոր անկյունները։ Սան Ֆրանցիսկոյում Գլխավոր հյուպատոսարանի ծառայողական շենքում ամերիկացիները անհասկանալի աշխատանքներ են իրականացնում, ինչ-որ բան են սղոցում ու ըստ երեւույթին լրջորեն վնասում պատմական ինտերիերը։ ԱՄՆ հատուկ ծառայությունների գործաալները շրջում են կտուրի վրա։ Այլ կերպ ասած՝ իրենց պահում են զավթիչների նման»,- նկատել է Զախարովան։
Նա շեշտել է, որ «մեր պետության սեփականությունը հանդիսացող շենքերը զավթվել են»։




























