Իսպանիայի կառավարությունը Սահմանադրական դատարանում կվիճարկի Կատալոնիայի անկախացման հանրաքվեի մասին օրենքը, հենց այն ընդունվի կատալոնյան խորհրդարանի կողմից։ Այս մասին հայտնել է փոխվարչապետ Սորայա Սաենս դե Սանտամարիան։
«Եթե ընդունվի օրենքը ու հանրաքվեի օր նշանակվի, կառավարությունը հայց կներկայացնի՝ սահմանադրությանը այդ երկու գործողությունների անհամապատասխանության մասին»,- ասել է նա, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Բացի դրանից, նա հայտնել է, որ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը բողոք է ներկայացրել Սահմանադրական դատարան այն մասին, որ Կատալոնիայի խորհրդարանը չի կատարել դատական վճիռները, մասնավորապես ՍԴ փետրվարյան վճիռը, որով ապօրինի էին ճանաչվել անկախության մասին հանրաքվե անցկացնելու մասին կատալոնյան խորհրդարանի ընդունած երկու բանաձեւերը։




























