Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Սաքսոնիա դաշնային հողում իր նախընտրական շրջագայության ընթացքում նորից բախվել է բողոքի ակցիաների ու վիրավորանքների։ DPA-ի փոխանցմամբ՝ Մերկելին Տորգաու քաղաքում սուլոցով են դիմավորել «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության ու PEGIDA հակաիսլամական շարժման քանի տասնյակ կողմնակիցները։
Ակցիայի մասնակիցները վանկարկում էին «Գնա այստեղից, ազգի դավաճան, հեռացիր»։ Սա Մերկելի երկրորդ այցելությունն է Սաքսոնիա՝ այս նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Օգոստոսի կեսերին նա արդեն ելույթ է ունեցել Աննաբերգ- Բուխխոլց քաղաքում։ Այն ժամանակ էլ նրան բողոքի ակցիաներով ու վիրավորանքներով էին դիմավորել։
Նախօրեին կանցլերի վրա լոլիկ էին նետել Գեյդելբերգում։ Լոլիկներից մեկը Մերկելի ձախ ազդրին էր դիպչել, իսկ մյուսը՝ հանդիպման հաղորդավարուհուն։ Կանցլերը ժպիտով էր արձագանքել միջադեպին։
Բունդեսթագի ընտրությունները անցկացվելու են սեպտեմբերի 24-ին։




























