ԱՄՆ կոնգրեսի ստորին պալատը հաստատել է «Հարվի» փոթորկից տուժած Թեքսաս ու Լուիզիանա նահանգներին բյուջեից 7․8 մլրդ դոլար հատկացնելու մասին օրինագիծը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Օրինագծին կողմ է քվեարկել 41 օրենսդիր, երեքը դեմ են քվեարկել։
Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Թեքսաս նահանգում մոլեգնել է «Հարվի» փոթորիկը, վերջին տվյալներով խլելով 60 մարդու կյանք։ «Հարվին» ամենակործանարար փոթորիկն է վերջին 12 տարիների ԱՄՆ պատմության մեջ՝ 2005-ին գրանցված «Քաթրինա» փոթորկից հետո։




























