Սեպտեմբերի 6-ին, ժամը 20.40-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 9/Ա հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 52-ամյա քաղաքացուհու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ na մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 6-ին, ժամը 9.30-ին, Երեւանի Լեռ Կամսարի փողոցի թիվ 8 հասցեի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 6-ին, ժամը 12.30-ին, Հրազդանի կիրճի ռեստորաններից մեկի դիմաց «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված մեկ այլ «Օպել»-ի, որը հետ է շարժվել եւ վրաերթի ենթարկել 30-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 6-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «Լեքսուս GX 470» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցում վրաերթի է ենթարկել 49-ամյա քաղաքացուհու, որին շտապօգնության խմբի կողմից ցուցաբերվել է բուժօգնություն:

Տուժողը հրաժարվել է հոսպիտալացումից:

Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 6-ին, ժամը 11.35-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածին-Մարգարա ճանապարհի 10-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 53-ամյա տղամարդու եւ մարմնական վնասվածքներով տեղափոխել նրան հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 6-ին, ժամը 21.10-ի սահմաններում, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատի Մաշտոց-Մատրոսով փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով, «շտապօգնության» ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Կատարվում է քննություն: