Հակակոուպցիոն գործակալությունը սկսելու է հետաքննություն Պակիստանի նախկին վարչապետ Նավազ Շարիֆի ու ֆինանսների նախարար Իսհակ Դարի դեմ, հայտնում է Reuters-ը։
Շարիֆը լքել է իր պաշտոնը հուլիսին, այն բանից հետո, երբ Գերագույն դատարանը նրան անհամապատասխան է համարել պաշտոնի համար ու կարգադրել է սկսել հետաքննություն՝ Շարիֆի ու նրա ընտանիքի եկամուտների վերաբերյալ։
Հակակոռուպցիոն գործակալությունը հայտնել է, որ հետաքննությունը հիմնված է լինելու ապացույցների վրա, որոնք հավաքել է Գերագույն դատարանի կողմից նշանակված վեց մարդուց բաղկացած խումբը, որը հետաքննում է Շարիֆի ընտանիքի եկամուտները։



























