Թուրքական դատարանը ազատ է արձակել Գերմանիայի երկրորդ քաղաքացուն, որը կալանավորվել էր անցած շաբաթ «քաղաքական պատճառներով», հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները։
Այդ երկու ձերբակալվածների ինքնությունը չեն հայտնում, սակայն թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ նրանք ամուսիններ են, որոնք հանգստանում էին Անթալիայում։
Պաշտոնական Բեռլինը կոշտ է արձագանքել իր քաղաքացիների կալանավորմանը, նշելով, որ նրանց կալանավորումը պայմանավորված է քաղաքական նկատառումներով։
Ձերբակալվածներից մեկին ազատ են արձակել սեպտեմբերի 3-ին։ Dogan տեղեկատվական գործակալությունը հայտնել է, որ երկրորդ գերմանացին ազատ է արձակվել այսօր։ Երկուսին էլ արգելել են լքել երկրի տարածքը։
Երկուսն էլ ձերբակալվել են քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ կապերի կասկածանքով։



























