Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտե Պաոլոն հերքել է իր առնչությունը Չինաստանից 125 մլն դոլար արժողությամբ թմրադեղերի առգրավված խմբաքանակի հետ։ Ելույթ ունենալով Սենատում՝ նա անհիմն է անվանել հավաստիացումներն այն մասին, որ ինքը մասնակցություն ունի թմրադեղերի վաճառքի հետ, հայտնում է Reuters-ը։
Նախագահի ընդդիմախոսներն ասում են, որ նրա որդին՝ Պաոլոն, հնարավոր է, օգնել է Մանիլայի նավահանգիստ թմրադեղերի տեղափոխությունը կազմակերպելուն։
«Ես չեմ կարող պատասխանել լուրերի վրա հիմնված հավաստիացումներին»,- ասել է սենատին Պաոլո Դուտերտեն, Դավաո հարավային քաղաքի փոխքաղաքապետը։
Ֆիլիպինների առաջնորդը բազմիցս ասել էր, որ հրաժարական կտա, եթե քննադատները կարողանան ապացուցեն, որ իր ընտանիքի անդամները առնչություն ունեն կոռուպցիայի հետ։
Սենատոր Անտոնիո Տրիլանեսը, որը նախագահի ամենախիստ քննադատներից մեկն է, ցուցադրել է Պաոլո Դուտերտեի լուսանկարները մի գործարարի հետ, որը կապակցված է թմրադեղերի առգրավված բեռի հետ։
Նախագահի փեսան՝ Մանասես Կարպիոն , որին նույնպես մեղադրել են Չինաստանից թմրադեղեր տեղափոխելու հետ կապերի մեջ, հերքել է այդ մեղադրանքները։
Տրիլանեսը հայտնել է, որ ունի օտարերկրյա հետախուզական տվյալներ այն մասին, որ Պաոլո Դուտերտեն եղել է հանցախմբի անդամ։ Որպես ապացույց նա ներկայացրել է այն փաստը, որ Պաոլոյի մեջքին կա վիշապի դաջվածք՝ գաղտնի թվերով։
Պատասխանելով դաջվածքի մասին հարցին՝ Դուտերտեն ասել է, որ ինքն իրոք ունի դաջվածք, սակայն հրաժարվել է նկարագրել այն՝ մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքով։ Իսկ երբ Տրիլանեսը նրան հարցրել է՝ կթույլատրի արդյոք լուսանկարել դաջվածքն ու ուղարկել ԱՄՆ թմրադեղերի հսկողության գործակալություն, գաղտնի թվերը վերծանելու համար, Դուտերտեն ասել է՝ «Ոչ»։ Նա հրաժարվել է պատասխանել նաեւ իր բանկային հաշիվների մասին հարցերին՝ դրանք անվանելով «անտեղի»։



























