ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդին բացատրել է, թե ինչու էր հանդիպել ռուս իրավաբանի հետ։
Նրա խոսքով՝ 2016-ի հունիսին ինքը հանդիպում էր ունեցել ռուս իրավաբանի հետ, քանի որ նա (Նատալյա Վեսելնիցկայան) կարող էր վարկաբեկող տեղեկություններ ունենալ նախագահի թեկնածու դեմոկրատ Հիլարի Քլինթոնի մասին, հայտնում է «Ամերիկայի ձայնը» ՝ վկայակոչելով New York Times-ը։
Թրամփ կրտսերի պատրաստած հայտարարության մեջ, որը ներկայացվել է Սենատի Իրավաբանական հանձնաժողովի աշխատակիցներին, նշվում է, որ Թրամփի թիմի համար կարեւոր էր պարզել՝ արդյոք Քլինթոնը «համապատասխանում» է նախագահական պաշտոնին, գրում է պարբերականը։ «Սակայն Trump Tower –ում տեղի ունեցած հանդիպմանը ոչինչ չի հաջորդել, ասել է նա, պնդելով, որ երբեք դավադրության մեջ չի մտել ռուսական կառավարության հետ՝ նախագահական ընտրությունների ընթացքը խաթարելու նպատակով», գրում է New York Times-ը։



























