ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ կնախընտրեր խուսափել Հյուսիսային Կորեայի հետ ռազմական դիմակայությունից։

Նրա խոսքով, ռազմական գործողություններն, անկասկած, հնարավոր տարբերակներից են։ «Անխուսափելի՞ են  դրանք։ Ոչ մի անխուսափելի բան չկա»,- ասել է Թրամփը։ «Ես կնախընտրեի խուսափել ռազմական ուղուց։ Եթե մենք անենք դա՝ դա շատ տխուր օր կլինի Հյուսիսային Կորեայի համար»,- նշել է նա։ Թրամփը հայտնել է, որ Փհենյանի հետ խնդիրը կարգավորելու դիվանագիտական փորձերը ձախողվել են։ Այդուհանդերձ, նա շեշտել է, որ ռազմական գործողությունները չեն լինի իր առաջինը ընտրությունը։