Նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է հայտնել միջնորդ դառնալ Կատարի ու նրա արաբական հարեւանների միջեւ ճգնաժամը կարգավորելու գործում։
«Հաշվի առնելով, որ ես գնահատում ու հարգում եմ միջնորդությունը, ես պատրաստ եմ միջնորդ դառնալ»,- ասել է Թրամփը լրագրողներին Քուվեյթի էմիրի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ «Ես այս մասին ասել եմ էմիրին, որ եթե ես կարող եմ օգնել կարգավորել հարցերը ԱՄԷ-ի ու Սաուդյան Արաբիայի միջեւ ․․․ եթե ես կարող եմ միջնորդ դառնալ Կատարի ու ԱՄԷ-ի ու Սաուդյան Արաբիայի միջեւ, ես պատրաստ եմ անել դա»,- ասել է նա։
Թրամփը հայտնել է, որ նախօրեին զրուցել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի հետ, նրան անվանելով իր ընկերը։ Նրա խոսքով՝ ինքը իր օգնությունն է առաջարկել արագ գործարքի ապահովման հարցում։
«Ես կարծում եմ, որ դուք բավականին արագ կպայմանավորվեք։ Ես կարծում եմ, որ դա բավականին հեշտ կլինի լուծել,- ասել է Թրամփը, - Քուվեյթն իրոք առաջատար է եղել խնդրի լուծման հարցում ու մենք շատ ենք գնահատում դա։ Ես վստահ եմ, որ մենք կլուծենք խնդիրը»,- նշել է նա։




























